Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հաղորդվում է, որ Դենդիասը Հայաստան է ժամանել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։