BMW մոտոցիկլով ռուսաստանցի ամուսիններ են վթարի ենթարկվել․ նրանց տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 2-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում «BMW» մակնիշի մոտոցիկլը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96․8 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վայոց ձորի մարզի ՊԾ գումարտակի պարեկներն ու Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ու ուղևորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Ռուսաստանի Դաշնության քաղաքացներ 40-ամյա Արտյոմ Յարցևն ու 34-ամյա Յուլիա Յարցևան, ովքեր ամուսնիններ են։