Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանում Դիվանագետի օրվա կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանում Դիվանագետի օրվա կապակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։
Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասված է հաղորդագրության մեջ։