Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը փաստաթղթերով Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր է, բայց այդ մեխանիզմը չի աշխատում․ Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքին Հանդի ճանապարհին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ կետում կան սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, և նրանք այնտեղ են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ինքը ռուս սահմանապահների հասցեին հնչեցրած հայտարարություններով «փորձում է հաճոյանալ ինչ-որ մեկին Արևմուտքում»։

«Ռուսաստանը, ըստ փաստաթղթերի, հանդիսացնում է Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր։ Գուցե հիմա նրանք դա չեն ընդունում, և 2020 թվականից տեսնում ենք, որ 1990-ականներին դրված այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում։ Ռուսաստանն այնտեղ ներկայություն ունի, և չի կարողացել կանխել էսկալացիան»,- ասել է Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը, անդրադառնալով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական սադրանքրին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ և 1 վիրավոր, հայտարարել էր, որ այդ հատվածում գտնվող ռուս սահմանապահները չեն կարողացել կանխել սադրանքը։

Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է իրականությունը։

«Մենք բացառապես բացասական ենք գնահատում նման հայտարարությունները։ Սա առաջին անգամը չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը, պարզապես, կարծում եմ, Արևմուտքում որևէ մեկին հաճոյանալու համար։ Միգուցե մենք կարող ենք ինչ-որ պատճառներ գտնել Ռուսաստանին քննադատելու համար։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան: Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանային ծառայության դիրք։

Բայց միևնույն ժամանակ, այժմ, ինչպես գիտենք, Հայաստանում հետաքննություն է տարվում սահմանագոտում սադրանքները կանխելու և զսպվածություն պահպանելու հրամանի կատարման վերաբերյալ։ Ռուս սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ, քանի որ նրանք 30 տարի հսկում են հանրապետության սահմանները և բազմիցս ապացուցել են իրենց պահանջված լինելը։

Ի տարբերություն մեր սահմանապահների, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են: Նրանց հիմնական զբաղմունքը Ռուսաստանի և Իրանի հետախուզական գործունեությունն է։ Եվ, իհարկե, մի փոքր ինքնափիար»,- ասել էր Զախարովան։

Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում է
Ամենադիտված