Մեզ անհանգստացնում է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների տեղակայումը, այդ հարցով քննարկումներ կան․ ՔՊ-ական պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդարանում վարչապետի հայտնի ելույթում նա հստակ արձանագրել է, որ ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտենալ ԵՄ-ին, որքան ԵՄ-ն՝ ՀՀ-ին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԵՄ թեկնածու անդամ լինելու ՀՀ-ի հնարավորությանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Պարոն Սիմոնյանի խոսքն այս համատեքստում է եղել։ Այո, մենք պատրաստ ենք է՛լ ավելի ջերմ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, քաղաքակրթական զարգացման ուղղությունը, ժողովրդավարության կայունացումը ու նաև այն, որ այսօր ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի դիտորդական առաքելությունը։ Նրանց տեղակայումից հետո ՀՀ սահմաններին առկա դինամիկան էականորեն փոխվել է»,- ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողի այն հարցին՝ իրենց որևէ կերպ անհանգստացնո՞ւմ է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների տեղակայումը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո՛, մեզ այդ հարցն անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Այս պահին քննարկումների դետալների մեջ չեմ մտնի, բայց կարձանագրեմ, որ հանրութան շրջանում եղած անհանգստությունները կան նաև մեր քաղաքական թիմում։ Ես կարծում եմ, որ մեր հանրությանն անհանգստացնում է ոչ թե այն, որ մեր սահմանապահների թիվը փոքր է, այլ այն, որ սահմանապահներն այնտեղ թիվ ունեն»։
Դիարկմանը՝ ինչո՞ւ իշխանությունն իր պաշտոնավաման 6-րդ տարում հասկացավ, որ ռուս սահմանապհները խնդրահարույց են «Զվարթնոց»-ում, պատգամավորը պատասխանեց․ «6 տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ են ի հայտ եկել։ Յուրաքնաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի դատողություն, որոշումներ ու գործողություններ»։