Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-ԵՄ. գեոպոլիտիկ բումից և իմիտացիոն ֆասադից այն կողմ. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:

Նման գեոպոլիտիկ տենդի պատճառները շատ պարզ են. Հայաստանի գործող վարչակազմի և ԵՄ ընթացիկ աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ին անհրաժեշտ են նոր միավորներ, իսկ մեր երկրի ներկայիս ադմինիստրացիան պատրաստ է մոբիլիզացվել հակառուսական գեոպոլիտիկ բանակ:

Այս դոմինանտի գերակայությունը բերում է մի իրավիճակի, երբ եվրոպական քաղաքական ինստիտուտները պատրաստ են աչք փակել Հայաստանի ներսում Փաշինյանի ավտորիտար կառավարման բազում և ցայտուն դրսևորումների, կոռուպցիայի աննախադեպ աճի, ժողովրդավարական հետընթացի վրա: Հերթով հնչում են գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն հայաստանյան իրականության հետ, ավելին, վկայում են այն մասին, որ ԵՄ-ն հեշտությամբ պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները հանուն այս պահին իրենց շահերին համահունչ գործող Փաշինյանի իշխանության ամրապնդման:

«Խաբի՛ր ինձ» սկզբունքի կիրառումը վերջերս դասական կերպով դրսևորվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի (CEPA) իմպլեմենտացիային նվիրված հերթական զեկույցում, որում տեղ գտած գնահատականները Հայաստանում փոփոխությունների մասին որևէ աղերս չունեն ոչ միայն CEPA-ի կատարման հետ, այլև հայկական իրականության հետ խորը դիսոնանսի մեջ են:

Այդ զեկույցում ծածկադմփոց է արված, օրինակ, դատական իշխանության բարեփոխումների ձախողումը, որի կոռումպացվածության և քաղաքականացվածության մասին գնահատականներ էին հնչել անգամ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Շրջանցված էր կոռուպցիայի դեմ պայքարի տապալման թեման, ինչն արձանագրված է նույն Transparency International-ի զեկույցում: Որևէ անդրադարձ չկա երկրում քաղաքական իրավունքների ոտնահարումների վերաբերյալ և այլն:

Այս այլընտրանքային իրականության կերտմանը զուգընթաց՝ նույն եվրոպացիք շատ ազնիվ գրել էին, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պահանջում է քաղաքական որոշում, և այստեղ հարց է առաջանում. Եթե Հայաստանը իրոք այդպիսի լավ բարեփոխումներ է անում և այդքան «պրոեվրոպական» է, ինչո՞ւ ԵՄ-ն այդ քաղաքական որոշումը չի կայացնում, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների մակարդակով:

Նույն անմխիթար վիճակն է նաև տարածաշրջանային գնահատականներում, որ տեղ են գտել այդ զեկույցում: Չկա գեթ մեկ թթու կամ կծու խոսք Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ուժի գործադրման սպառնալիքների մասին: Իսկ Արցախի հայաթափումը բնութագրված է EXODUS՝ ելք, տերմինով, որի մասին մի քիչ ուզում եմ մանրամասնել:

Մաքուր և աներկբա էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացրեց Արցախում, EXODUS բառով փոխարինելը եվրոպական ռեվերանս է Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա չի ենթադրի իրավական կամ քաղաքական պատժիչ քայլեր Ալիևի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանին սատարող ԵՄ-ն իրականում խուսափում է սատարել մեզ ամենակարևոր և կենսական հարցերում: Ավելին, EXODUS եզրույթը կրկնում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ հրեաները լքեցին Եգիպտոսը, և սա խորը թյուրիմացություն է առաջացնում: Հրեաների ելքը Եգիպտոսից դրական երևույթ էր նրանց կյանքում, որովհետև նրանք պատանդ էին Եգիպտոսում, իրենց հայրենիքում չէին և վերադարձան իրենց իրական հողերը: Հրեաները պայքարում էին, որ լքեն Եգիպտոսը, EXODUS-ի իրավունք ունենան: Այնինչ Արցախի հայերը գտնվում էին իրենց հայրենիքում և պայքարում էին ոչ թե այն լքելու, այլ այնտեղ ապրելու հնարավորության համար: Հրեաների EXODUS-ը փաստացի հայրենադարձություն էր, իսկ հայերի՝ Արցախից ստիպված հեռանալը՝ հայրենազրկում:

Այսինքն՝ անգամ արժեքային, իմաստային, բովանդակային առումով Արցախի հայաթափումը EXODUS կոչելը չի բխում ո՛չ իրականությունից, ո՛չ էլ հայկական շահից: Էլ չասեմ, որ նույն CEPA-ով ամրագրված են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ոտնահարումը այժմ հանդուրժվում է և փաստացի խրախուսվում է ԵՄ-ի կողմից:

Այո՛, ցավոք, աշխարհը գտնվում է գեոպոլիտիկ պատերազմի մեջ, և կողմերից յուրաքանչյուրն ուզում է ուժեղանալ՝ ներգրավելով նոր ռեսուրսներ: Սակայն Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չհասկանալ, որ գիգանտների այդ ճակատամարտում Հայաստանի արկածախնդիր ներգրավումը հղի է լրջագույն էքզիստենցիալ խնդիրներով հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի յուրահատկությունները:

Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չնկատել նաև, որ Հայաստանի գործող ռեժիմն իրականում չի իրացնում երկրի բարեփոխումների, դեմոկրատիզացիայի, մոդեռնիզացիայի օրակարգերը, որ CEPA-ն իրականում այս փուլում շատ մոտ է տապալմանը: Վերջիվերջո, Աֆղանստանի մոջահեդներն էլ էին հակառուսական, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի նրան «proeuropean» կոչելը:

Հայաստանն այսօրվա վիճակում գեոպոլիտիկ իմաստով նման է հաշմվածի կամ ուշադրության կարիք ունեցող և խոցելի երեխայի, որոնց ոչ մի դեպքում չի կարելի ներգրավել պատերազմների մեջ, անգամ՝ գեոպոլիտիկ: Սա ցանկացած պատերազմի գրված և չգրված օրենք է:

Հայաստան-ԵՄ իրական գործընկերությունն ունի իր ճշգրիտ և առաջնահերթ օրակարգը՝ զերծ գեոպոլիտիկ տենդի դրսևորումներից: Այդ օրակարգը պետք է ներառի, օրինակ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման քննարկումներ, վիզայի ազատականացում, CEPA-ի խորքային, ոչ թե իմիտացիոն իմպլեմենտացիա, եվրոպական թիրախային ծրագրերի իրականացում տարբեր ոլորտներում:

Այս շարքը կարելի է շարունակել՝ հիշելով, որ ցանկացած բումի հետևանքով առաջացող փուչիկները մի օր պայթում են՝ վնասելով բոլոր կողմերին: Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.02.2024թ.

Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին․ Պուտին Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Ամենադիտված