Հրապարակվել է ադրբեջանցի դիվերսանտի լուսանկարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրապարակվել է Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատած ադրբեցանցի զինվորի լուսանկարը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր․
«Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»: