ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին կոչ անել փորձել հասնել երկարաժամկետ համաձայնության։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը․
«Ես հայտարարություններ չունեմ, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին՝ փորձել հասնել երկարաժամկետ համաձայնության», - մանրամասնել է նա։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի 28-29-ին՝ Բեռլինում: