Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթը չորս քրոջ եղբայր է, ամենակրտսերն ընտանիքում: «Ասում էի՝ այնքան աղջիկ կունենամ, մինչև տղա ծնվի: Աստծուն խնդրելով ունեցանք Դավիթ: Շատ սիրված, լավ պահված երեխա էր: Պապիկը լավագույն հեծանիվն իր համար պիտի գներ, լավագույն խաղալիքները պետք է Դավիթինը լինեին, իր ծննդյան օրերը գյուղով էինք նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Դավթի մայրիկը:

Որդու բնավորության մասին խոսելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կատակասեր, հետաքրքրասեր, բոլորի հետ սիրով: «Ապրիլի մեկի ծնունդ է Դավիթս, տիպիկ իր օրվա ներկայացուցիչը: Մեր բարեկամներից շատերը չէին հավատացել, որ ասել էին՝ Սոնան տղա է ունեցել, բոլորին թվացել էր, թե ապրիլի մեկն է, ու իրենց խաբում են: Որքան լավ հատկանիշներ կային, դրանք Դավթին տրված էին: Եթե տեսներ՝ գյուղում ինչ-որ մեկը ձեռքին ծանր իր է տանում կամ ձեռքին տոպրակ կա, պետք է վազեր օգնության, մարդուն տուն ուղեկցեր: Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում, անգամ կատակով ասում էին՝ «և՛ պապիկից է լավ տղա, և՛ հայրիկից»:

Հետո ինչ-որ պահից սկսած աշխատում էր: Կանգնում էր խանութում, որքան մարդ մտներ, ամենալավ պաղպաղակը կգներ ու կճանապարհեր տուն: Դպրոցում Հայոց լեզվի և գրականության իր ուսուցչուհին ես եմ եղել: Շատ կիրթ էր, գրագետ, բայց սովորելը չսիրեց»: Դավիթը նաև պատանի երկրապահ է եղել: Աճարկուտի հիմնական դպրոցից հետո 10-րդ դասարանից ուսումը շարունակել է Ներքին Ծաղկավանի դպրոցում: «11-րդ դասարանում Հայոց լեզվից թելադրություն էին գրել, Դավիթը ութ միավոր էր ստացել: Ունակ էր սովորելու, բայց չսովորեց: Սերն ուղղել էր սպորտին: Դպրոցական տարիներին զուգահեռ նաև սամբոյի է հաճախել: Էներգիան այնքան շատ էր, որ որոշեցինք այն սպառելու համար սպորտի տանել, բայց սպորտն էլ դրան «չօգնեց»:

Հայաստանի փոխչեմպիոն էր, բազմաթիվ մրցումների է մասնակցել նաև արտերկրում, մեդալներով տուն վերադարձել: Արցախում ևս շատ մրցումների է մասնակցել: Նույնիսկ իրենց վերջին զանգը Արցախում էին կազմակերպել: Շուշիի պատի մոտ նկար ունի: Միջոցառման ժամանակ էլ Շուշիի հյուրանոցում այնպես է պարում, նկարագրելու չէ»: Իր ապագան Դավիթը սպորտի հետ էր միաձուլել, մայրիկն ասում է՝ մտածում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելու մասին. «Բայց ամեն ինչ կիսատ մնաց»: 2019 թ.-ին ամառային զորակոչի ժամանակ Դավիթը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ուղղությունը՝ Արցախի Հանրապետություն, Հադրութ:

«Ծառայությունը շատ էր սիրում: Հրաշալի էր տրամադրված նախքան մեկնելը, առհասարակ, որտեղ ընկներ, գլուխ էր հանում: Արձակուրդ էր եկել, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորամաս վերադառնա: Վերջին անգամ երեխուս արձակուրդի օրերին եմ տեսել: Դեկտեմբերի 16-ին իր հայրիկի ծննդյան օրն է: 2019 թ.-ի դեկտեմբերի 14-ին զանգեց՝ մա՛մ, պապային չասես, բայց իր ծննդյան օրն արձակուրդ եմ գալու: Մի պահ տեսա, որ հայրիկը ժպտում է, ասաց՝ չգիտեմ, ճիշտ է, թե չէ, բայց Դավոն ասում է, որ քո ծննդին այդտեղ պետք է լինեմ: Երեխես եկավ, ու վերջին անգամ իրեն այդ ժամանակ տեսանք: Ծառայելու ժամանակ մի օր զանգեց հայրիկին՝ ծանոթ գտեք, գնամ Արմավիրում սերժանտական կուրսերի: Իր հայրիկը չի սիրում միջամտել, մերժեց իրեն այսպես՝ Դավի՛թ ջան, չէ, ուզում ենք, որ հանգիստ ծառայես ու տուն վերադառնաս: Մեկ էլ մի օր լսեցինք, որ արդեն Արմավիրի ուսումնական զորամասում է: Հետո՝ Մարտունի 2-ում նորակոչիկներին կարանտին է տարել»:

Դավիթը միշտ ձգտել է օգտակար լինել իր ընկերներին ու օտարներին: «Դավիթից հետո մեր գյուղ մտնող ճանապարհին շատ մեծ պաստառ փակցվեց: Իր ընկերներից մեկը մի օր զանգում է Դավթին, թե՝ հասի օգնության: Հասնում է, բոլոր հարցերը կարգավորում, ընկերոջը ճիշտ «հանում»: Շատ հետո Արթուրը գալիս-գնում էր մեր տուն, նկարներ տանում-բերում, հետո գյուղ մտնող ճանապարհին այդ մեծ պաստառը փակցվեց: Միշտ մտածում էի, թե ինչու է նման բան անում Դավիթիս համար, հետո արդեն այդ պատմության մասին իմացա»: Մայրիկի խոսքով, որդին պատերազմի սկսվելուց երկու օր հետո է տուն զանգել: «Իր հեռախոսը, զինգրքույկը մնացել էին զորամասում: Բոլորն իրենց հեռախոսի համարները տվել էին նորակոչիկներից մեկին, նա զանգում էր իր մամային, հերթով տալիս ծնողների համարները, զանգում էին մեզ, ասում, որ տղաները լավ են, բունկերներում են, բայց, դե, ինչ բունկեր, մարտի դաշտում էին»: Տիկին Սոնան նշում է՝ պատերազմի օրերին արագ արձագանքման խումբ են կազմել Գերազնիկ Տոնոյանի հետ ու ուղևորվել Շուշի:

«Իր ընկերներից ողջ մնացածներն են պատմում սա, հավաստում՝ վիրավորներին Դավիթն է շտապօգնության մեքենան դրել ու ճանապարհել: Մարտի դաշտում վիրավորվել է, ուշքի եկել, բայց իր համար եկած շտապօգնության մեքենայով վիրավոր ընկերոջն է ճանապարհել, իրեն վիրակապել և էլի մտել կռվի դաշտ: Ասում են՝ որտեղ թեժ կռիվ էր, Դավիթն այնտեղ էր: Տարբեր տեղերում է եղել՝ Հադրութում, Քարինտակում, Շուշիում, մի նկար էր ուղարկել, գրել էին՝ ջերմ ժպիտներ Աղդամի քաջերից, ուրեմն, այնտեղ է եղել կռվի ժամանակ: Ու այդպես 43 օր պայքարել է դժոխքի ձորում: Մարտի դաշտում ցանկացել են իրեն լեյտենանտի կոչում տալ, Դավիթը հրաժարվել է՝ պատերազմը կավարտենք, նոր: Բայց ինքը չավարտեց պատերազմը»: Մայրիկը նեղսրտում է մեկ բանի համար՝ պատերազմի դաշտում որդու արածը պետությունն ըստ արժանվույն չգնահատեց:

«Պատերազմի դաշտում չենք եղել, իր ընկերները, որոնք վերադարձել են, շատ բան են պատմում այդ օրերի, Դավիթի կռվի, ուժի, հրամանատարական ձիրքի մասին: Դավիթս պիտի այլ մեդալով ևս պարգևատրվեր: Պետությունը պետք է ճիշտ գնահատեր մեր բոլոր տղաների սխրանքը: Մեզ պետք չէր այն գումարը, որ կտրվեր, բայց ինչու ոչ, մեր Դավիթն արժանի էր «Մարտական խաչի»: Դա մենք չենք ասում, որպես իր ընտանիքի անդամներ, դա ասում են իր զինակից ընկերները: Մի բան պատմեմ: Դավիթի զոհվելու 40-րդ օրը չէր լրացել: Երևանում ցույցեր էին: Մի տղամարդ ասաց՝ էստեղ աթոռի կռիվ եք անում, Շուշիում 20 տարեկան սերժանտն է կռվում, հրամանատարի դեր տանում: Մեր աղջիկները, չգիտես ինչու, ասացին՝ խոսքը մեր Դավիթի մասին է: Գտանք այդ մարդուն, զանգահարեցինք, երբեք այդ մարդու գոռոցը չեմ մոռանա, հետո Դավիթիս ծննդյան օրը եկավ մեր տուն: Այնպիսի բաներ էր պատմում, նկարագրելու չէ:

Դավիթս WarGonzo-ի տեսանյութերում էլ կա՝ հպարտ, իր հայացքով կարծես ասի, որ չենք տալու, պայքարելու ենք»: Նոյեմբերի 7-ին Դավիթը զանգում է քրոջ ամուսնուն՝ «եթե երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ, այնպիսի տեղ եմ գնում, որ երևի դուրս չգամ»: Նոյեմբերի 10-11-ին Դավիթի հայրիկը Ստեփանակերտում էր, իսկ օրեր անց նրանց որդին արդեն տանն էր: «Որոշեցինք՝ պետությունից ստացված գումարը մեր տուն չի մտնելու: Մեր երեխային չենք վաճառել: Գյուղում փառքի մեծ պուրակ ենք կառուցել Դավիթի կիսանդրիով, անտառում շատ մեծ տաղավար սարքել, խաչքար տեղադրել իր նկարով»: Դավիթն անմահացել է հայկական բերդաքաղաք Շուշիում: Տիկին Սոնայի հետ մեր զրույցն այսպես ավարտվեց. «Դավիթից հետո բոլորս առողջական խնդիրներ ձեռք բերեցինք, մեզ համար շատ ծանր է: Մեռած ապրում եմ, ապրելու ուժ չկա»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աճարկուտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»
Ամենադիտված