Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան. hերթում Իրանն է. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մյունխենից և Փարիզից հետո Հայաստանի համար նոր իրականություն է ձևավորվել։ Մեկ հոգին կայացնում է միակամ ճակատագրական որոշումներ. նրա մոտիվացիաները պարզ չեն, ու այս պահին նրա ձեռքը բռնելու ու զսպման մեխանիզմ չկա։ Սա նշանակում է, որ առժամանակ նա անելու է այն, ինչ ուզում է։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Սա ուղղակի պարտադրում է, որ դեռևս քիչ թե շատ կենսունակ շրջանակները դառնան համարժեք այդ Նորին։ Կհասկանանք պարտադրանքը, թե ոչ՝ այլ հարց է։ Շարունակել հին իներցիայով՝ սպասելու ենք աղետի հերթական սերիային, որի ոչ ծավալները, ոչ հետևանքները գուշակել հնարավոր չէ։

Նոր իրականության պարամետրերը

- Հայաստանը դառնում է խոշոր տերությունների բացահայտ բախման թատերաբեմ։Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է։ Եթե մինչ այս ուժային կենտրոնների հակամարտությունը Հայաստանում գնում էր քիչ թե շատ սուվերեն երկրի և խաղի կանոնների պահպանմամբ, ապա հիմա դա չի լինելու։ Բախման ցանկացած դրսևորում տեսնելու ենք, և այդ ծայրահեղ վտանգավոր նոր խաղի կանոնի հեղինակը Հայաստանն է։

- Ներքին խառնաշփոթ. ներքին բազմապիսի, բազմավեկտոր այլանդակ պրոցեսներ, խմորումներ։ Պետության ներքին հոմեոստազը խաթարվել է։

- Ով ում հետ ինչ հաշիվ ունի՝ փորձելու է պարզել։ Հին-նոր հարցեր, բիզնես, անձնական, և այլն և այլն։ Պատահական չէր օրեր առաջ մեծ խումբ արցախցիների ուղղորդումը ունևոր արցախցիների դեմ։ Պարարտ հող կա, էմոցիոնալ ֆոն կա. թիրախներ կգտվեն, կնշանակվեն, կձևակերպվեն։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Նույնը լինելու է զուտ ներհայաստանյան կապիտալի և թիրախների հանդեպ։ Ցինիկ չհնչի, բայց այս փուլում կենդանի մնալն արդեն ձեռքբերում է։

- Հրեշավոր մեղադրանքների ուժգնացում՝ սկսած մակրոթեմաներից. «ով բերեց Նիկոլին», «ով հանձնեց Արցախը» մոտիվներից մինչև՝ ով որ զինվորի մահվան պատճառ դարձավ։ Սա ցանկացած քանդվող, «սիրիացման գնացող» երկրի ներքին բովանդակությունն է։

- Պետական համակարգը սկսելու է մի պահից «սբոյներ» տալ։ Գնալու են տոտալ աշխատանքային իմիտացիայի։ Ռեպրեսիաները է´լ ավելի կարագացնեն պրոցեսը։ Այսօր արդեն որևէ նորմալ մարդ չի ուզում այս իշխանության հետ աշխատել։

- Ռեպրեսիվ համակարգն աշխատելու է անվերահսկելիորեն։ Ով ում ուզեց՝ բռնել է տալու։

Հասարակությունը մնացել է անտեր

Իշխանության արկածախնդրությունը միշտ հանգեցնում է պետության արտաքին խոցելիությանը և ներքին անտերությանը։

Նման իրավիճակում անտերությունն ու անպաշտպանությունը գրեթե հոմանիշներ են։ Ոչ ոք Հայաստանում իրեն պաշտպանված չի զգալու, մյուս կողմից՝ սա դառնում է բոլորին միավորող գործոն։

a. Հարուստներն էլ են անպաշտպան, աղքատներն էլ,

b. Նիկոլին ձայն տված 680 հազարը մնացել է անտեր,

c. 270 հազարանոց ընդդիմադիր որակյալ ընտրազանգվածը մնացել է անտեր,

d. Չքվեարկածները, տանը մնացածները, «քաղաքականությամբ չզբաղվողները» մնացել են անտեր,

e. ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ մնացել է անտեր, բայց դեռևս չի գիտակցում,

f. Հայաստանցին մնացել է անտեր, արցախցին մնացել է անտեր, սփյուռքը մնացել է անտեր,

g. Մեծ հաշվով, պետությունը մնացել է անտեր ու անպաշտան։ Սա ահռելի ռիսկերով իրականություն է։

Արագ հետևություններ.

1. Ճիշտ հասկանալ նոր իրականության ողջ ռիսկայնությունը,

2. Վերաձևակերպել ընդդիմություն գաղափարը և գնալ արագ վերակազմավորման։ Չկառչել առկա ձևաչափերից ու չհաշվարկել հաջորդ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը։ Հաջորդ իշխանության պետությունն ուղղակի կարող է չլինել։

3. Սկսել ներհանրային հաշտեցման և միջընտրազանգվածային երկխոսություն։ Հին ընտրազանգվածներն արդեն պատմություն են, և չի կարելի հասարակության մասին ունենալ այդ հին պատկերացումները։ Հետևաբար՝ հաշտություն, ներքին երկխոսություն՝ բոլոր մակարդակներով, բոլորը բոլորը բոլորի հետ։ Պետական համակարգի, ՔՊ-ի, փողոցի, ուժայինների։

Պետական արկածախնդրության հակաթույնը ներքին երկխոսությունն է։ Այսօր բոլորիս թիվ մեկ խնդիրը, միավորող իդեան նոր իշխանության ձևավորումն է։ Այդ ճանապարհին պետք է գտնել ու համագործակցել բոլոր բնական դաշնակիցների հետ»։

Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն
Ամենադիտված