Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քուվեյթ՝ Ազգային օր, Վրաստան՝ Խորհրդային օկուպացիայի օր։ 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 - ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:

1904 - ծնվել է   հայազգի խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովը։

1909 - ծնվել է ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը։

1953 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Լևոն Մկրտչյանը։

1959 - ծնվել է    թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։

1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն։ 

2003 - վախճանվել է ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը։

2004-Հուշարձանների և պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքի մեջ ուշադրության է արժանացել ներկայումս Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը, դա որակվել է «բարբարոսական» քրեական գործողություն, որի համար պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:

2005-Թուրքիայի Գերագույն ազգային ժողովը ընդունել է Խոջալուի «ցեղասպանությունը» դատապարտող բանաձև: 

2006-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։

2008- Լոս Անջելեսում հանրահավաք են անց կացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները:

2021-Հայաստանի բանակի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է վարչապետի ու կառավարության հրաժարականը: Շատ չանցած Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու անհրաժեշտ թղթերը։ Հետո Փաշինյանը հանրահավաք է արել Հանրապետության հրապարակում, որտեղ հայտարարել է՝ վերջ թավիշին։

2022- Հայաստանի նոր օմբուսմեն է դարձել Քրիստինե Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1304 –ծնվել է  մարոկկացի բնախույզ Իբն Բատուտան։

1682 —ծնվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատիստա Մորգանին։

1725 —ծնվել է ֆրանսիացի ինժիներ, գյուտարար Ժոզեֆ Կյունոն, որը հանդիսանում է առաջին ինքնագնաց մեքենայի հիմնադիրը։

1836 —ԱՄՆ-ում Սեմյուել Կոլտը արտոնագրել է իր ստեղծած Կոլտ ատրճանակը։ 1848 —ֆրանսիայում հայտարարվել է Երկրորդ հանրապետության ծնունդը։

1871 - ծնվել է ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկան։

1873 - ծնվել է    իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն։

1904 - Ակրիի Հանրապետությունը մտել է Բրազիլիայի կազմի մեջ։

1921 - 11-րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան և այնտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։ 

1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

1956 —ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունեցել Ստալինի անհատի պաշտպանմունքի բացահայտման ելույթով։

 1964 —Լենինգրադում կարդիովիրաբույժ Վասիլի Կոլեսովը իրականացրել է ԽՍՀՄ-ում առաջին աշխատող մարդու սրտի կորոնար շունտավորումը։ 

1977 —տեղի է ունեցել հրդեհ Մոսկվայի «Ռուսաստան» հյուրանոցում, որի արդյունքում զոհվել է 43 և վնասվածքներ են ստացել 52 մարդ։

1983 –վախճանվել է ամերիկյան գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը։

1992 – ստեղծվել է Ռուսաստանի Տիեզերական դաշնային գործակալությունը։

1999 – վախճանվել է ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գլենն Սիբորգը։

2003 - վախճանվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ալբերտո Սորդին։

2004 – կայացել է ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։

2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի արդյունքում  ինքնաթիռում գտնվող  134 անձանցից զոհվել է միայն 9-ը իսկ 125-ը ողջ են մնացել։

2010-Կիևում կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինագուրացիայի արարողությունը։

2018 - Տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Փհենյան, Հարավային Կորեա)։

2020- Կահիրեում վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Կ.Խաչիկյան

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը