Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԽ պատգամավորը Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող մեխանիզմ է համարում ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն, վիզայի ռեժիմի ազատականացմանը միտված նոր բանաձևի հավանականությանը։

-Տիկին ֆոն Քրամոն, դուք Մյունխենում էիք անվտանգության համաժողովի օրերին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

- Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը բավականին տագնապալի էր բոլորի համար։ Դժվար էր գտնել լավատեսական մտքերով մարդկանց։ Բայց սա է իրականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Բալկաններում, նույնիսկ Բալթյան երկրներում։ Իհարկե, նաև Ուկրաինայում, Գազայում և այլ վայրերում: Կարծում եմ, որ այն, ինչը մենք առնվազն կարող ենք որպես դրական զարգացում ընդունել, հետևյալն է՝ եվրոպացիները շատ ավելի միասնական են, քան անցյալում: Գրեթե բոլորը հասկացան, որ առանց կոշտ անվտանգության՝ չկա անվտանգություն, խաղաղություն և կայունություն: Եթե ունես ագրեսիվ հարևան, եթե ունես մեկը, ով կցանկանար հարձակվել քեզ վրա՝ դու պետք է պաշտպանվես: Կարծում եմ, որ դա էր համաժողովի ընդհանուր և բավականին գերիշխող թեման:

-Դուք մասնակցեցիք մի փակ քննարկման, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը և որքանո՞վ լսելի եղան  Հայաստանի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ։

- Նրա ելույթը և փաստարկները, կարծում եմ՝ բացարձակապես արդարացված են, լեգիտիմ և շատ կառուցվածքային: Այնպես որ, Հայաստանին քննադատելու բան չկա: Ես նույնպես նրան բացեիբաց ասացի՝ կարծում եմ, որ Հայաստանն արեց բոլոր ճիշտ քայլերը, որ խնդրել էինք մենք և մյուս գործընկերները։ Այսպիսով, եթե խոսենք արժանիքների վրա հիմնված գործընթացի մասին, ապա կարծում եմ, որ Հայաստանը ստանում է բոլոր միավորները և արժանիքները, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ բան են արել։

Բայց, տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա «Նախիջևանի հետ – խմբ.», ի՞նչ ենք անելու: Ես կասկածում եմ, թե Ալիևի համար իրական սպառնալիք կլինի։ Ադրբեջանի արածի նկատմամբ շոշափելի արձագանք չի լինի, այդպես եմ տեսնում։ Մտահոգությունը, որ Ալիևը կարող է միավորվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և նրանց հետ, ովքեր տարածաշրջանում են՝ շատ մեծ է։ Ադրբեջանի դեմ իրական ռազմավարություն մշակելու փոխարեն մենք ակտիվացնում ենք հարաբերությունները: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նաև Թուրքիային չի կարող ձեռնտու լինել այն, որ Ադրբեջանն այդքան գերիշխող է։

Շարունակությունը՝ այստեղ:

Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»
Ամենադիտված