ԱԳ փոխնախարարը հանդիպել է Լիտվայի իր գործընկերոջ հետ․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։
ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: