ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է՝ ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ քարտուղարությունը Երեւանից որեւէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին. ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է։
France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «սառեցվել» է ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին: