ՌԴ–ում հասկանում են, թե Արևմուտքն ինչպիսի ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ դեսպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման մասին խոսակցություններն ընկալվում են որպես Ռուսաստանից դիստանցավորվում։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ Ռուսաստանում հասկանում են, թե Արեւմուտքն ինչպիսի ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ տարածաշրջանում Մոսկվայի հետ կապված իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։
«Կա որոշակի անհանգստություն, քանի որ երբեմն դիվերսիֆիկացման ուղին ակամա ընկալվում է որպես մեծ չափով դիստանցավորվում Ռուսաստանից», - նշել է Կոպիրկինը։