Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երբեք և ոչ մի դեպքում մի՛ վերցրեք դրսում ընկած այս 10 իրերը. զգուշացնում են էքստրասենսները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

BlogNews-ը գրում է.

Ըստ էզոթերիկների՝ անձնական բնույթի իրերը կլանում են իրենց տիրոջ էներգետիկան և հաճախ այդ էներգետիկան բացասական է: Այսպիսով, որպեսզի գտածոյի հետ միասին չվերցնեք նաև բացասական էնեգիայի փունջ, հարկավոր է իմանալ, թե ինչպիսի իրեր ոչ մի պարագայում չի կարելի վերցնել:

BlogNews-ը ձեզ է ներկայցնում 10 իր, որ ոչ մի դեպքում չի կարելի վերցնել՝ ըստ էքստրասենսների:

1. Մետաղադրամներ

Մետաղադրամը հեշտությամբ կլանում է ցանկացած տեսակի էներգիա՝ թե՛ վատ, թե՛ լավ: Դրական էներգիան կարող է մետաղադրամը վերածել թալիսմանի: Իսկ այ բացասական էներգիայով լի մետաղադրամները դժվար թե նպաստեն հարստացման: Դեռևս մեր նախնիներն են նկատել, որ գտնված գումարը շուտով բերում է ավելի մեծ ծախսերի:

2. Ոսկյա զարդեր

Թանկարժեք մետաղները հեշտությամբ են ենթարկվում մոգական ներգործության, այդ իսկ պատճառով էլ ոսկյա և արծաթյա զարդերը հաճախ են օգտագործում մարդուն անիծելիս, նավսելիս և այլն: Մատանիները (հատկապես ամուսնական) թողնում են դրսում անձնական կյանքի բարդություններից ազատվելու համար: Գտածոյի կրելը կարող է բերել բացասական հետևանքների, անգամ եթե տերն այն պարզապես կորցրել էր: Որիշ մեկի զարդը կրելն ազդում է ձեր բիոդաշտի և հետևաբար անձնական կյանքի շրջադարձների վրա:

3. Սեփական ձեռքերով պատրաստված տիկնիկներ, արձանիկներ, փափուկ խաղալիքներ

Նման բաները հիմնականում տնից հանում են անեծքներից ազատվելու համար: Հավանականությունն այն բանի, որ իրն իր մեջ պարունակում է բաացասական էներգիա հատկապես մեծ է, եթե դուք այն գտել եք ճանապարհների խաչմերուկում կամ էլ ոչ մարդաշատ վայրում: Նմանատիպ գտածոն կարող է ձեր տուն բերել վեճ, հիվանդություններ և ֆինանսական խնդիրներ:

4. Ասեղներ, գնդասեղներ, քորոցներ

Սուր մետաղական իրերը հեշտությամբ են կլանում բացասական էներգիա, ուստի և դրսում էլ պատահաբար չեն հայտնվում: Շատ հավանական է, որ տերն այն օգտագործել է, որպես պաշտպանիչ թալիսման և կորցրել է: Այս իրը լի է բացասական էներգիայով, քանի որ տիրոջը պաշտպանելիս այն կլանել է  ողջ բացասական էներգիան: Եվ այսպիսով, այդ իրը վերցնելով ողջ այն բացասականը, որ մարդիկ ցանկացել են դրա տիրոջը կանցնի ձեզ:

5. Մկրտության խաչ

Մկրտության խաչը սերտորեն կապված է դրա տիրոջ ճակատագրի հետ: Այն իր մեջ կրում է հիշողություն տիրոջ կատարած թե՛ լավ, թե՛ վատ արարքների մասին: Կրելով ուրիշի մկրտության խաչը՝ դուք ասես ձեզ վրա եք վերցնում նրա խաչը, նրա ճակատագիրը: Համարվում է, որ ուրիշի խաչին անգամ թեթևակի հպվելով դուք ձեզ վրա կարող եք վերցնել նրա մեղքերը:

6. Բանալիներ

Մոգական արարողություններում բանալին հաճախ օգտագործվում է դժբախտությունը կողպելու համար և ապա այն նետվում է: Բանալին գտած մարդը բացում է դուռը և իր վրա վերցնում այդ դժբախտությունը: Բանալին հատկապես մեծ վտանգ է կրում, եթե դուք այն գտել եք առվակում, ջրավազանում և այլ նմանատիպ ջրային տարածքում:

7. Թելերից պատրաստված թևնոցներ

Նմանատիպ թևնոցներն հիմնականում օգտագործվում են որպես թալիսմաններ և իրենց մեջ են կլանում տիրոջն ուղղված բացասական էներգիան: Հիմնականում նման թևնոցները պատահաբար չեն կորչում, այլ կտրվում, ընկնում են այն ժամանակ, երբ բացասական էներգիայի քանակույթունը հասել է իր գագաթնակետին և թալիսմանն այլևս չի կարողանում պաշտպանել տիրոջը: Դիպչելով այս իրին դուք ենթարկվոմ եք բացասական էներգիայի մեծ լիցքի:

8. Հայելիներ

Հայելիները դեռ հնուց համարվում են վտանգավոր իրեր: Հայելային մակերևույթն օժտված է հիշողությամբ և իր մեջ է պահպանում բոլոր մարդկանց և իրադարձությունների արտացոլանքների էներգետիկան: Եվ այդ էներգետիկան այն հետագայում սփռում է բոլոր նրանց վրա, ովքեր նայում են դրա մեջ:

9. Սանր

Սանրն անընդհատ գտնվում է իր տիրոջ հետ փոխգործության մեջ՝ հիմնականում կրելով էներգետիկա նրա մտքերից և որոշումներից: Այսպիսով, վերցնելով սանրը՝ դուք կարող եք ձեզ վրա վերցնել դրա տիրոջ բացասական էներգետիկան: Բացի այդ սանրերը հաճախ են օգտագործվում մոգական ծիսակարգերում:

10. Ժամացույց

Ասում են, որ երբ մարդը մահանում է, նրա ձեռքին կապված ժամացույցը հենց այդ պահին կանգ է առնում, ուստի այս իրը տիրոջ բիոդաշտի հետ ուժեղ կապի մեջ է: Այսպիսով, վերցնելով նման իր՝ դուք ձեզ վրա եք վերցնում տիրոջ հիվանդություններն ու խնդիրները և խախտում եք ձեր սեփական բիոդաշտը:

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը
Ամենադիտված