Բորելը կայցելի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նախատեսում է այցելել Հայաստան, սակայն այցի ժամկետները դեռևս հստակեցված չեն։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի ծրագրերի մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ժոզեպ Բորելի այցը Հայաստան օրակարգում է։ Հայաստանը, իհարկե, ողջունում է դա»,- նշել է նա։
Բադալյանը նաև հայտնել է, որ Երևանը շարունակում է ուսումնասիրել Եվրամիության հետ իր գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։