Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le Figaro
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադար (կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կմ հեռավորության վրա), ինչպես նաև գիշերային տեսողության համակարգեր՝ հեռադիտակներ, Safran ընկերության սարքավորումներ, որոնց գնման պայմանգրերը Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել են 2023 թվականի հոկտեմբերին:
Այս մասին գրում է lefigaro.fr-ն։
Նախատեսվում է նաև, որ ֆրանսիական ուժերն այս տարի հայկական կողմի մասնակցությամբ կանցկացնեն լեռնային մարտական պատրաստության երեք դասընթաց:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։