Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ». Metaratings.ru
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Լոկոմոտիվ»-ի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Metaratings.ru-ն:
Կայքի տեղեկություններով, ֆուտբոլիստի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են. gործը պաշտոնական բանակցությունների չի հասել՝ չնայած «Գալաթասարայ»-ի՝ ձախ պաշտպանի վաճառքից հետո Տիկնիզյանի տրանսֆերը պաշտոնականացնելու ցանկությանը։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս 2021 թվականից՝ ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո։ Պաշտպանը 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զենիթ»-ը փորձել է վերսկսել բանակցությունները Տիկնիզյանի հետ, սակայն խաղացողը մերժել է այս առաջարկը։ «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը Sport24-ին տված մեկնաբանությունում խորհուրդ է տվել Տիկնիզյանին տեղափոխվել միայն եվրոպական ակումբ։