Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու. Պետդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա (Մյունխենում-Խմբ.) քննարկել է երկու երկրի ղեկավարների հետ. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Նա երկրների ղեկավարներին խրախուսել է միասին աշխատել՝ լուծելու ի վերջո մնացած ընդամենը մի քանի հարցերը: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը: