Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն». Արայիկ Բաղդասարյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, ամփոփվել Եռաբլուրում 2,5 տարի անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արայիկը հրաշք բալա էր, այնպես չէ, որ իմն է, այդպես եմ ասում: Շատ համեստ էր, ազնիվ: Եթե առիթ լինի, ու թեկուզ մեր հարևանների հետ զրուցեք, բոլորը միաբերան նույնը կասեն: Փոքր ժամանակ բակում խաղալիս, երբ տեսնում էր, որ հարևաններից մեկը շուկայից ծանր տոպրակներով տուն է գալիս, իր խաղը թողնում էր և օգնում տոպրակները տուն հասցնել: Նույնն էլ՝ ավելի հասուն տարիքում, անգամ աշխատանքի գնալիս կշրջվեր, որ օգներ մարդուն իր ծանր տոպրակները տուն հասցնել: Երբ իրեն հուղարկավորեցինք, մեր հարևան կանայք ասում էին՝ ոնց էինք սպասում, որ հրաշք բալան տուն է գալու, այդ երեխեքին Աստված պետք է պահեր, նրանց բան չպետք է լիներ: Դպրոցում էլ միջոցառում էին կազմակերպել, իր դասարանի տղաներն ու աղջիկները մասնակցում էին, բոլորն Արայիկի նույն հատկանիշներն էին մատնանշում: Շատ բաներ կային, որ չգիտեի: Ընկերներն ասում են՝ կատակներ շատ էր անում: Մի օր հարցրել են, թե՝ Արո՛, մեծանաս, ո՞վ ես դառնալու: Ու պատմում են՝ տետրերի հետևամասում մարտի դաշտ էր նկարում, կռվում էին զինվորները, մի կողմում էլ տանկեր էին: Նույն սովորությունն ուներ նաև մանկության տարիներին: Իրեն ասում էի՝ հյուրասենյակում խաղա, մինչև ընթրիքը պատրաստեմ, գալիս էի, տեսնում, որ մի կողմում զինվորիկներին էր դասավորել, մյուս կողմում էլ, որ խաղալիքները չէին հերիքում, կոճակներ էր շարում՝ որպես զինվոր, և մարտի մեջ մտնում: Խաղում էր, վերջացնում, կոճակները խնամքով հավաքում տուփի մեջ: Շատ կոկիկ էր, ուրիշ էր իմ բալեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արայիկի մայրիկը:

Դպրոցական տարիներին Արայիկը մի շրջան մաթեմատիկա է պարապել: Պոլիտեխնիկի քոլեջ է ընդունվել, այն ավարտել և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Քարվաճառում, մասնակցել Քառօրյա պատերազմին: «Վերադառնալուց հետո կարող էր համալսարանի երկրորդ կուրս ընդունվել, բայց չցանկացավ, ասաց, որ ուրիշ պլաններ ունի: Չհակադրվեցինք իր որոշմանը: Ամեն ինչ սիրում էր ինքնուրույն անել: Մի դրվագ պատմեմ: Իր ավագ եղբայրը մինչև բանակ գնալն անընդհատ ինձ ասում էր՝ դու ինձ համար կիթառ չգնեցիր: Եղբայրը գնաց բանակ, իսկ Արայիկն իններորդ դասարանում էր սովորում: Ձմռանն ասաց, որ գնում է աշխատելու, զարմացա՝ ինչի՞դ է պետք: «Պետք է»: Արձակուրդների ժամանակ աշխատեց, եղբոր համար կիթառ գնեց: Եղբայրն ավարտեց զինծառայությունն ու տուն եկավ. «Վարդգե՛ս ապեր, քո համար կիթառ եմ գնել, որ նվագել սովորես»: Բայց եղբայրը սկսել էր գերմաներենով հետաքրքրվել: Այդ ժամանակ Արայիկն ինքնուրույն կիթառ նվագել սովորեց, այնքան էլ լավ էր նվագում, զգացմունքային:

Պատերազմից երևի երկու ամիս առաջ իր կիթառն աթոռի վրայից ընկավ ու կոտրվեց, իրեն ասացի՝ ոչինչ, նորը կգնենք: Մի օր խոհանոցում նստած էի, մեր տան երկրորդ հարկի աստիճաններն իջնում են դեպի խոհանոց, Արայիկը կանգնեց աստիճանների կեսին ու ասաց. «Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն»: Բարկացա, ասացի, որ էլ երբեք նման բան չասի. «Ամեն ինչ ունես, ամենակարևորը՝ ընտանիք ունես, որն ամեն հարցով քո կողքին է»: Բարկացա ու թույլ չտվեցի, որ էլի ինչ-որ բան ասի այդ թեմայով, բայց նաև չհարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան ասում: Երա՞զ էր տեսել, թե՞ կանխազգացում էր, գուցե շատ բան գիտեր: Հիմա այդ հարցի պատասխանը չեմ իմանա»: Բանակից վերադառնալուց հետո Արայիկը խոհարարությամբ էր զբաղվում, մայրիկի խոսքով, ամեն ինչ ինքնուրույն էր սովորում, նպատակը սեփական ռեստորան ունենալն էր: Նաև ինքնուրույն սկսել էր ծրագրավորում ուսումնասիրել: Բայց սեպտեմբերի 27- ին սկսված պատերազմը տակնուվրա արեց բոլորիս կյանքը: Արայիկը կամավոր մեկնեց պատերազմ:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի գնացի, Արայիկն էլ աշխատանքից նախորդ օրն ուշ էր վերադարձել տուն: Աշխատանքի վայրից զանգեցի իրեն ու հայտնեցի պատերազմի լուրը: Էլ ոչինչ չխոսեցինք: Եկա տուն, ինքն արդեն աշխատանքի էր գնացել: Երեկոյան եկավ, պատերազմի թեմայից չխոսեցինք: Սեպտեմբերի 28-ին կրկին աշխատանքի գնացի, մեծ աղջիկս զանգեց՝ մա՛մ, տղեդ գնում է: Զանգեցի Արայիկին, ասաց, որ աշխատանքի է գնում: Եվ, իրոք, գնացել էր իր աշխատավայր, իր դանակը, գոգնոցը վերցրել, բերել տուն ու գնացել: Մի պահ մեր զանգերին չէր պատասխանում: Իմ զանգին պատասխանեց այն ժամանակ, երբ արդեն աշխատանքից տուն էի գալիս: Դավթաշենում էի աշխատում, մի ընտանիքում դայակ էի: Այդ շենքի դիմացը Սրբոց Նահատակաց եկեղեցին է: Տուն էի գալիս, Արայիկին զանգահարեցի, այդ պահին Արայիկը եկեղեցում է եղել, դա հետո իր ընկերներն են ասել:

«Մա՛մ, ի՞նչ է եղել»: «Ո՞ւր ես բալես, ուզում եմ քեզ տեսնել»: Արայիկն ասաց, որ տուն գնամ, կզանգի ինձ: Այդ ժամանակ հանդիպել է տղաների հետ, որոնք բժիշկներ էին, օգնություն էին տանում մարտի դաշտ, և նրանց հետ մեկնել է: Դրանից առաջ տարբեր տեղեր է գնացել, որ կամավորագրվի, բայց իրեն ասել են, որ սպասի, կզանգեն: Նա էլ իր ծառայակից բժիշկ ընկերներից մեկի հետ է կապվել և նրանց խմբի հետ մեկնել»: Մայրիկը պատմում է, որ տղաները օգնություն են հասցրել մարտի դաշտ, վիրավորներին տեղափոխել: «Գիշերել են Շուշիում գտնվող Դուշման Վարդանի թանգարանում: Երբ դուրս են եկել թանգարանից, երևի հինգ րոպե հետո այն պայթեցրել են:

Տղաները ողջ են մնացել»: Արայիկն անմահացել է հոկտեմբերի 3-ի լուսադեմին Ջրականում: Ասում են, որ տղաները դիմահար մարտի են բռնվել թշնամու զինվորների հետ, անգամ ձեռնամարտի մեջ մտել: Տղաների ծնողները, ընտանիքի անդամներն իրենց որդիներին փնտրելու ժամանակ, պատերազմի ավարտից հետո «գտել» են իրար, մտերմացել, մեկ ընտանիք դարձել և այս ընթացքում մասունք առ մասունք հավաքել նաև իրենց որդիների մասին ունեցած տեղեկությունները, համադրել դրանք և փորձել մեկ ընդհանուր պատկեր ստանալ այդ օրերի մասին: Տիկին Գոհարը նաև պաշտպանական գերատեսչությանն է դիմել՝ պարզելու որդու զոհվելու հանգամանքները, տրամադրելու իրեն նրա մարտական ուղին: Բազում անպատասխան հարցեր ունի: Արայիկի «վերադարձը» տուն շատ երկար է տևել:

ԴՆԹ հետազոտություններ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Մի քանի անգամ հետազոտությունները հերքում են, որ մասունքն Արայիկինն է: Արայիկի եղբայրը այն տանում է Գերմանիա, վերադառնում Հայաստան և մայրիկին հայտնում լուրը: 2023 թ.-ի մայիսին Արայիկն արդեն զինվորական պանթեոնում էր: «Բայց մինչև հիմա չեմ հավատում: Հույսով լցված եմ եղել, որ որդիս ողջ է»: Արայիկը ընտանիքի վեցերորդ՝ ամենափոքր երեխան է: Երբ տիկին Գոհարին հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս Արայիկի ֆիզիկական բացակայությունից հետո, արձագանքում է՝ վրեժը: «Իմ որդու գործն է ուժ տալիս, թե ինչ նպատակով էր նա պատերազմ գնացել: Իմ տղան չէր գնացել կռվելու ուրիշի հողի համար, նա պատմական փաստերով ամեն ինչ գիտեր, անգամ մեր տարիքով բարեկամներից հետաքրքրվում էր, թե որտեղից են մեր արմատները, գրառումներ ուներ: Բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանն Աստված կտա»:

Հ. Գ. -Արայիկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.

«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ»
Ամենադիտված