Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրի ու ժամանակի մասով դեռևս հստակություն չկա․ Արմեն Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԽաղաղության պայմանագրի՝ հունվարի 4-ի իր առաջարկների վերաբերյալ Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ ԱԳ նախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում, քննարկելու են խաղաղության պայմանագիրը։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են։ Օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։
«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը։ Դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե՞ միջնորդների մասնակցությամբ»,-ասաց նա։