Հրապարակվել են «Դոմոդեդովո»-ում Հայաստանի հարցման հիման վրա Քամիլ Զեյնալլիին բերման ենթարկելու կադրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիին բերման ենթարկելու կադրերը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:
Զեյնալլին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին:
Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից: Ադրբեջանցին աջակցություն է խնդրել իր երկրի պետական կառույցներից:
Զեյնալլին այսօր կկանգնի դատարանի առջև։