Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողությունը մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը։
Խոսքն այն պատժամիջոցների մասին է, որոնք սահմանվել են Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կապակցությամբ: «Նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից մինչ այժմ ձեռնարկված բոլոր միջոցները և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- նշված է հայտարարության մեջ: