Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Անդրեաս Բրեմեն
ՍՊՈՐՏ63 տարեկանում մահացել է Գերմանիայի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Անդրեաս Բրեմեն, հաղորդում է DPA-ն։ Մահվան պատճառը նրա ընտանիքը չի հայտնել։
Բրեմեն հանդես է եկել պաշտպանի եւ կիսապաշտպանի դիրքում։ Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 1990 թվականին։
Ակումբային կարիերայի ընթացքում Բրեմեն հանդես է եկել «Կայզերսլաուտերնում», «Բավարիայում», «Ինտերում» եւ «Ռեալ Սարագոսայում, դարձել է Գերմանիայի կրկնակի եւ Իտալիայի չեմպիոն։