Բաքուն ձգտում էր կանխել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը պղծում է հայերի շիրիմները Լեռնային Ղարաբաղում, Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը։
«Մենք ունենք բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարչական ապացույցներ, թե ինչպես են գյուղերում ավերվում գերեզմաններն ու եկեղեցիները»:
Ադրբեջանը, հավելել է նա, մեծ շենքերից հանում է նաև կրոնական խորհրդանիշները։
«Brussels Signal»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի խոսնակ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում վիճելի տարածքում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը «ողջունում է տարածաշրջանից փախած հայերի վերադարձը»՝ ասելով, որ նրանք ունեն Ադրբեջանի քաղաքացիության իրավունք, ինչպես երկրի մյուս էթնիկ փոքրամասնությունները։
Բալայանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը հենց փորձում էր կանխել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։