Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն նրան հիվանդանոց տեղափոխող անձինք հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է սպորտային մարզասրահում մարզվելիս, երկաթների վրա ընկնելու հետևանքով։

Կարճ ժամանակում ոստիկանության  Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի։

Այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա տղան սպորտային մարզասրահին կից, ուսուցչի գրառումների համար նախատեսված սենյակում դանակով հարվածել է իր հասակակցի ազդրին։

Ոստիկանները հայտնաբերում են կասկածյալի հորը, ով հայտնում է, որ հանցագործության գործիք դանակը իր տղան տվել է իրեն և ինքը պատրաստ է այն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Դեպքի փաստով ոստիկանության  Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնիՏեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրելՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ Արարատից հայտնում են 4 վիրավորի մասինՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգըՎթարային ջրանջատումներ կլինենՄի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ «Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Մասնագետները գնահատել են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը. խափանումներ Իրանում, և այլընտրանք Ադրբեջանի միջոցով Սպասվում է քամու ուժգնացումՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար էներգիա. էլեկտրաէներգետիկ արդյունաբերության վիճակը և հեռանկարները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Քոչարյանը «Թրամփի ճանապարհը» անվանել է Հայաստանի համար գլխավոր սպառնալիք
Ամենադիտված