Ռուսաստանում պատրաստվում են բռնագրավել Պուգաչովայի և Գալկինի ամրոցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետդուման նախատեսում էր հօգուտ պետության բռնագրավել Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի (ՌԴ արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալ է ճանաչված) ամրոցը։
Իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրել են ստուգել ամուսինների անշարժ գույքը՝ գույքի բռնագրավման մասին նոր օրենքով՝ ռուսական բանակի մասին կեղծիքների համար։ Հայտնել է Shot տելեգրամյան ալիքը՝ հղում անելով պատգամավոր Դմիտրի Գուսևին։
«Ռուսաստանի էստրադայի աստղերն իրենց գործողություններով ցույց են տվել, որ գնում են ժողովրդի դեմ»,- ասել է խորհրդարանականը։
Գրյազ գյուղում տեղեկայված ամրոցը, ալիքի տվյալներով, գրանցված է Մաքսիմ Գալկինի անունով ու գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ ռուբլի (մոտ 11 միլիոն դոլար)։