Կոնգոյի օդանավակայանի տարածքում ռումբ է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի օդանավակայանի տարածքում, որտեղ կառավարական զորքերը մի քանի տարի պայքարում են ապստամբների դեմ, ռումբ է ընկել։
«Առնվազն մեկ ռումբ է ընկել Կիվու նահանգի Գոմայի օդանավակայանում այսօր առավոտյան՝ տարածաշրջանում ապստամբների հետ մարտերի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գործում են բազմաթիվ ապստամբ խմբավորումներ։ Նրանցից մեկն, օրինակ, պայքարում է թութսի էթնիկ փոքրամասնության շահերի համար։ 2021 թվականի նոյեմբերին ապստամբները կրկին զինվել են՝ իշխանություններին մեղադրելով պայմանավորվածությունը չկատարելու մեջ, ըստ որի՝ նախատեսվում էր զինաթափված ապստամբներին ընդունել զինված ուժերի կազմ։