Միրզոյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նրանք քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։