Ըստ Ռուսատսանի նոյեկմբերի 9-ի փաստաթուղթը կա, ըստ Ադրբեջանի չկա, ըստ Հայաստանի մեկ կա, մեկ չկա. ՀՀԿ-ական գործիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ Ռուսատսանի նոյեկմբերի 9-ի փաստաթուղթը կա, ըստ Ադրբեջանի չկա, ըստ Հայաստանի մեկ կա, մեկ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
«Սրանք ամեն կերպ փորձում են այդ փաստաթղթից փախչել, բայց դա իրեննց չի հաջողվում, եւ դա մենք տեսնում ենք սահմանային միջադեպերի տեսքով»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է լայնամասշտաբ պատերազմ, ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Հիմա եթե փափուկ բարձ դնեմ, ասեմ՝ չի լինելու, սուտ կլինի, բայց միաժամանակ նաեւ տեսնում եմ որոշակի զսպող, կանխարգելիչ հանգամանքներ: Այդ հանգամանքները ավելի շատ գլոբալ զարգացումների մեջ են, քան սրանց գործողությունների: Բայց բացառել լայնամասշտաբ պատերազմը այսօր ոչ ոք չի կարող»: