Մնացել է այս իշխանություններին հեռացնելու միայն վերջին փորձը. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս տեսնում էի, որ Հայաստանին արհավիրք էր մոտենում, դրա համար դարձա վարչապետ, որ հեռացնեմ դա։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Այդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին(խմբ. նկատի ունի Մարտի 1-ը)։ Այդ գործում ինչ եղել է, եղել է` ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, 2018 թվին հասան»,- նշեց Սարգսյանը։
3-րդ նախագահը հայտարարեց, որ մնացել է իշխանություններին հեռացնելու միայն վերջին փորձը։