Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԷկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատական նիստից առաջ անդրադարձել է նախարարի պաշտոնից ազատման դիմում գրելու պատճառներին։
«Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը։ Այն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, իմ աշխատանքը պահանջված չէ, ես մի վայրկյան ավել չեմ մնա»,- ասաց Քերոբյանը։
Դիտարկմանը, թե ի՞նչ պատճառաբանությամբ են առաջարակել ազատման դիմում գրել, նախկին նախարարը նշեց, որ իրեն պետք չեն պատճառաբանություններ։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես են իր և փոխնախարար Մհեր Գրիգորյանի հարաբերությունները, Վահան Քերոբյանն ասաց․ «Աշխատանքային՝ թե՛ դրական և թե՛ բացասական»։