Կոտայքում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է «MP654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ:
33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: