Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում․ Պատրուշև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում ու միջամտել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյան երկրների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- հայտարարել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։