Վարորդների համար․ որոշ մեքենաների երթևեկություն է արգելվելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ փրկարար ծառայությունը հայտնել է․
«Իրազեկում վարորդներին
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղամասում իրականացվող վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Նշված աշխատանքները չխոչընդոտելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ժամանակավորապես կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։
Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով»։