Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանն ու Պապիկյանն իրենց ճաշակով զինվորական էլիտա են ձևավորում․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքից մեկ օր անց` երեկ, Հայաստանի  պաշտպանության գերատեսչությունում կադրային տեղափոխություններ իրականացվեցին: Իհարկե, դրանք վաղուց էին ծրագրված, բայց հնարամիտ իշխանությունը սրանով, թերեւս, փորձում է կապ ստեղծել նախորդ օրվա դեպքերի եւ կադրային փոփոխությունների միջեւ եւ տպավորություն, թե իբր  պատժվում են մեղավորները: Իրականում, սակայն, ՊՆ մեր աղբյուրներից ավելի վաղ տեղեկացել եւ գրել էինք, որ ՊՆ ԶՈՒ հրամանատարական կազմում, Գլխավոր շտաբում փոփոխություններ են պլանավորված, եւ դրանց նպատակը բոլորովին այլ է։
Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշել են իրենց ճաշակով ռազմական էլիտա ձեւավորել՝ ազատվելով հին կադրերից:

Նրանց մի մասն ավելի ցածր պաշտոնների կտեղափոխվի, մի մասը կհեռանա, կգան նորերը, որոնց համար վիրավորական չէ զինծառայողներին «չկրակելու» հրաման տալը կամ բանակի կազմաքանդումն ու ադրբեջանական շահերին ծառայեցնելը: Տեղեկություններ կան նաեւ, որ այս փոփոխությունների հիմքում նաեւ դրված է առանցքային պաշտոններից ռուսական  «շկոլա» անցած, ռուսական ազդեցություն կրող զինվորականներից ազատվելու խնդիրը: Թեպետ երեկվա նշանակումների մեջ կար մեկը, որն այս կանոնից բացառություն է, բայց դա կարող էր լինել «սիմվոլիկ» մի քանի հոգի պահելու եւ ռուսական գեներալիտետին չվրդովվեցնելու նպատակով: Սակայն համակարգում ասվում էր, որ համակարգը մաքրում են ռուսամետ զինվորականներից, եւ ասպարեզ են բերվում «ՆԱՏՕ-ական կադրերը»։
Բացառությունն Արտակ Բուդաղյանի նշանակումն էր․ Հայաստանի նախագահը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, երեկ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակել գեներալ մայոր Արտակ Բուդաղյանին, ում զինվորական կարիերան «ծաղկեց» հեղափոխությունից հետո։ Բուդաղյանը 2021-ին նշանակվեց հատուկ բանակային կորպուսի հրամանատար, 2023-ի փետրվարին ազատվեց, բայց մոտ մեկ ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարությունների գծով սպա: Այժմ գեներալ-մայորը նշանակվում է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, չնայած նրա նախկին ծառայության վայրերից դրական կարծիքներ գրեթե չեն հնչում, իսկ Սյունիքում, ասում են, նա ավելի շատ զբաղվում էր իրենց ընտանեկան բիզնեսի գործերով` Բուդաղյանները հաց էին մատակարարում բանակին: Իսկ ՔՊ-ին հարելու հանգամանքը թերեւս գալիս է անցյալի խնդիրներից` 2013 թվականից, երբ նրա եղբայրը սպանվեց Լիսկայի` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում, եւ սպանությունը ծածկադմփոց արվեց:

Զորքերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016-ի հայ-ռուսական համաձայնագրով: Այն ներառում է Հայաստանի 5-րդ բանակային կորպուսն ու Հայաստանում ՌԴ ռազմակայանի ստորաբաժանումները: Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը, նեղ մասնագիտական բնորոշմամբ՝ պասիվ, եթե չասենք՝ «չաշխատող» պաշտոն է։ Այն թափուր էր 2023 թվականի մարտից, երբ այդ պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Իհարկե, պաշտոնապես չմեկնաբանվեց այդ ազատումը, սակայն ՊՆ աղբյուրներն ասում էին, որ դա յուրօրինակ բողոքի նոտա էր՝ ուղղված Ռուսաստանին, որը չէր կատարում Հայաստանին զենքի մատակարարման իր պարտավորությունները, եւ մոտ մեկ տարի թափուր մնալուց հետո նշանակվում է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար: 

ՊՆ մեր աղբյուրներն ասում են, թե քանի որ Ռուսաստանը վերսկսել է Հայաստանին զենքի մատակարարումը, ուստի որոշել են սույն կառույցը չթողնել ժամանակավոր պաշտոնակատարի հույսին եւ պետ են նշանակել Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում ուսանած Արտակ Բուդաղյանին։ Ի դեպ, Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումների իրականացման մասին այս օրերին հայտարարություններ են անում նաեւ իշխանականները։ 2 օր առաջ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողներին ասել էր, թե վերջերս զենքի որոշ խմբաքանակ Ռուսաստանից Հայաստան է հասել։ Բայց այս նշանակման մեջ նաեւ որոշակի վտանգ են տեսնում համակարգում` որ եթե մեկ տարի թափուր մնալուց հետո համալրվում է պաշտոնը, կնշանակի՝ մեր իշխանությունները ՀՀ սահմաններին մասշտաբային հարձակման վտանգ են զգում։ Բանն այն է, որ միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը սահմանում է Հայաստանի տարածքի համատեղ պաշտպանություն` ագրեսիայի դեպքում, հնարավոր է, որ այս խմբավորումը «կարգի է բերվում», որ նման ագրեսիայից հետո անցանկալի հետեւանքների մեղքը կրկին գցեն ռուսների գրպանը։

Ինչ վերաբերում է զինված ուժերում կադրային տեղափոխություններին, նշենք, որ ԳՇ պետի 3 նոր տեղակալ նշանակվեց, 3 վարչության ղեկավարներ փոխվեցին։ Ավելի քան 30 տարի ԶՈՒ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած 61-ամյա գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին ԳՇ պետի տեղակալի պաշտոնում փոխարինելու է 46-ամյա Արթուր Երոյանը։ Անցած 3 տարիներին Երոյանը ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։ Մեր աղբյուրներն ասում են, որ Երոյանին պատրաստում են ԳՇ պետի պաշտոնի համար, նա Սուրեն Պապիկյանի սիրելի եւ մտերիմ զինվորականներից է, իսկ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետ նշանակվեց խաղաղապահ բրիգադի հրամանատար Արսեն Մանգասարյանը,  ով այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի դեկտեմբերին։ Քոչունցի ազատումից հետո անմիջապես դաշտ նետվեցին լուրեր, թե նա անցնում է քրեական գործով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Արթուր Երոյանից բացի, ԳՇ պետի եւս 2 նոր տեղակալներ նշանակվեցին՝ Կարեն Գրիգորյանը եւ Թեմուր Շահնազարյանը։ Կարեն Գրիգորյանին անցած տարի Սահմանադրության օրվա առթիվ Փաշինյանը գեներալի կոչում շնորհեց` նա զբաղեցնում էր  ԶՈՒ  ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը։
Կադրային «ռակիրովկաները» ՊՆ-ում առաջիկայում շարունակվելու են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

 

Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով
Ամենադիտված