Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սոֆիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով փետրվարի 14-17-ը գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովի, ԲՀ նախագահ Ռումեն Ռադեւի, ԲՀ Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: