Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճով․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
«Երկխոսությունն ու դիվանագիտությունը կայուն և ամուր խաղաղության միակ ճանապարհն են»,– ասել է նա։
Իրանը համարում է, որ պետք է արագացնել երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը: