Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱկանապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Արձագանքելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ ԱԳՆ խոսնակը նշեց. - «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»։
Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե փոխանցված տեղեկամատյանների տվյալները ճշգրիտ ու հավաստի չեն։