ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Բաքվի հետ համաձայնեցրել են բանակցությունների ժամկետը խաղաղապահների մասով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն քննարկում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ապագան. հայտարարել է ՌԴ դեսպան-ը:
Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են Ղարաբաղում խաղաղապահների հարցով հաջորդ բանակցությունների ժամկետները. «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը Ղարաբաղում ավարտվում է 2025 թվականին։