Փարիզում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ ինչպես երկկողմ գործընկերության, այնպես էլ տարածաշրջանային թեմաների շուրջ: