Ռուսաստանի փոխարտգործնախարարը և Հայաստանի դեսպանը հանդիպել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը փետրվարի 8-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Հանդիպումը կայացել է վերջինիս խնդրանքով։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող որոշ արդիական հարցեր։