Միայն Լիվերպուլը կկարողանա շրջանցել Սիթիին․ Օլդրիջ
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Օլդրիջը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին։
««Արսենալից» կրած պարտությունը կարող է թանկ նստել «Լիվերպուլի» համար՝ տիտղոսի համար պայքարի առումով: «Մանչեսթեր Սիթին» ուրախ է, որ «կարմիրները» պարտվեցին: Բայց եթե «Սիթին» վրիպի, մերսիսայդցիները պետք է այնտեղ լինեն: Այնուամենայնիվ, «Լիվերպուլն» այլևս սխալվելու տեղ չունի։ «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի մնացած հանդիպումներում հաստատ շատ միավորներ չի կորցնի։ «Արսենա՞լ»։ Լավ թիմ է, շատ լավ, բայց նրանք տիտղոսը չեն նվաճի։ Նրանք արժանիորեն հաղթեցին «Լիվերպուլին», բայց դա դեռ չի ավարտվել, և եթե որևէ մեկը կարողանա շրջանցել «Սիթիին», դա կլինի «Լիվերպուլը», այլ ոչ թե «Արսենալը», — գրել է Օլդրիջը Liverpool Echo-ի սյունակում:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 51 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (49 միավոր), որը մեկ խաղ պակաս է անցկացրել։