Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի, ավելի քան 300 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է The Guardian-ը:
Իշխանությունները չեն բացառում, որ հրդեհները կարող են ոչ թե բնական, այլ մարդածին լինել:
Ամենից շատ տուժել է Վալպարասիո նահանգը: Երկրի նախագահ Գաբրիել Բորիչն այցելել է այնտեղ և ֆինանսական օգնություն խոստացել: