«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է չերթևեկել Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածով․ Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթեւեկությունը։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։