Էս շինծու, դատարկ գործը դատարանում ներկայացնող դատախազին պարզապես խղճում եմ. Լեւոն Քոչարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է իր նկատմամբ հարուցված քրեական գործին եւ գրել.
««Գործն» ուղղարկվեց դատարան:
Դատական նիստերը կլինեն դռնբաց: Էս շինծու, դատարկ գործը դատարանում ներկայացնող դատախազին պարզապես խղճում եմ:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության և չդադարող նամակների ու զանգերի համար»,- գրել է պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Քոչարյանի գործն ուղարկվել է դատարան, մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին: