Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Սիներջի» ընկերության աշխատակիցների կալանավորումը ցնցել է ամբողջ ՏՏ ոլորտը․ հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել․

««Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի եւ նախկին աշխատակցուհի Անի Գեւորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաեւ ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում եւ հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։

Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած եւ իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որեւէ ֆինանսավորում կամ առավել եւս վճարում չի կատարվել, հետեւաբար պետությանը չէր էլ կարող որեւէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ եւ՛ բարոյական, եւ՛ առողջական, եւ՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաեւ մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։

Եվ այս համատեքստում եւս գործել ենք նույն սկզբունքով։ Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում եւ գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել եւ շարունակում է ունենալ նաեւ ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման եւ հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։

Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի եւ անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։ Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով եւ բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։

Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար եւ աշխարհի առջեւ բացել ՏՏ ներուժի նոր հեռանկարներ։ Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաեւ խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ։»։

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցՊաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետելԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. ՓեզեշքիանՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան«Ադրբեջանին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, բայց հարևաններն ու մեծ տերությունները լռել են»Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄ
Ամենադիտված