Նոր Արեշի փողոցում 2 տուն է փլուզվել, նախնական տվյալներով՝ 2 քաղաքացի կա փլատակների տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Նոր Արեշի 34 հասցեում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից նաև հայտնեցին, որ ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։
«Փրկարար ծառայության 4 հաշվարկ է մեկնել դեպքի վայր, հիմա տեղում աշխատում են»,- հավելեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ-ն, սակայն, պայթյունի պատճառների մասին դեռ չի հաղորդում։