Սոչիում փոթորկի պատճառով փակ են լողափերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիի Պրիմորսկայա ափի երկայնքով քաղաքային լողափերը փակ են զբոսանքի համար, խանութների և սրճարանների մեծ մասը բաց չեն, հանգստավայրում քամի է, ծովում փոթորիկ է, նույն պատճառով փոքր նավակները չեն մտնում ջրային տարածք. հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Հանգստավայրի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին ավելի վաղ հայտնել էր ձմեռային լողափերի փակման մասին՝ վկայակոչելով օդերևութաբանների կանխատեսումները։
Սոչիում եղանակային վատ պայմանների պատճառով մինչև փետրվարի 6-ը փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Այս ժամանակահատվածում օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ, կարկուտ, փոթորիկներ, քամիներ՝ վայրկյանում մինչև 25 մետր արագությամբ և տորնադոներ Սոչիի ջրային տարածքում։